-
10.01.2014|
10:32
ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ առաջիններից էր, որ անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում ընդվզման ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին ճանաչեց որպես քաղբանտարկյալ:
-
09.01.2014|
22:20
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը` հունվարի 10-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ 11:00-14:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները:
-
09.01.2014|
20:06
Եվրոպական միությունն անհանգստացած է Թուրքիայում ոստիկաններին աշխատանքից հեռացնելու փաստով և պահանջում է հետաքննել կոռուպցիոն խախտումների վերաբերյալ բոլոր դիմումները, այդ թվում՝ իշխանությունների կողմից՝ նշել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիա Բային։
-
09.01.2014|
13:45
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն արդեն 17 օր հացադուլի մեջ է, նրան միացել են և իր ակցիայի արդյունքում 14 ազատազրկվածներից մի քանիսը: Շանթ Հարությունյանի և մյուսների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում և դրա վերջը դեռևս չի երևում: Այսօր ՀՀ գլխավոր դատախազն ասել է, թե Շանթ Հարությունյանն «իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվել»:
-
09.01.2014|
13:43
Ծխողների թիվն աշխարհում անընդհատ աճում է, և մոտ ժամանակներում այն կհասնի մեկ միլիարդի: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի հետազոտողները:
Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափման և գնահատման ինստիտուտի հետազոտողների (Institute for Health Metrics and Evaluation) 2012 թվականի տվյալներով, օրը մեկ ծխախոտ ծխողների թիվը 967 միլիոն է, իսկ 1980թ. նրանց թիվը եղել է մոտ 721 միլիոն:
-
08.01.2014|
17:17
Վերջերս ուշագրավ երևույթ է նկատվում մանր ու միջին չինովնիկների շրջանում: Բոլորը վախեցած են հեռախոսով խոսում, երբ հերթը հասնում է որոշակի պայմանավորվածությունների:
-
08.01.2014|
17:15
Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններն աշխատել են ուժեղացված աշխատակարգով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
-
08.01.2014|
12:51
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամանորյա հանգստից հետո երկրի` սովորական ընթացքին վերադառնալուն: «Պատկերացնո՞ւմ եք մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր... հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը»,- գրել է ԱԺ պատգամավորը:
-
07.01.2014|
23:35
Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։
-
07.01.2014|
18:33
Ուորվիքի և Մինեսոտայի համալսարանի գիտնականների կարծիքով` առավելագույնս երջանիկ լինելու համար եվրոպացու օպտիմալ եկամուտը տարեկան պետք է 36 հազար ԱՄՆ դոլար կազմի: Գիտնականները հավատացնում են, որ ավելի գումարները միայն գլխացավանք են բերում: